Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասնչորսերորդ

Նախորդ գլուխ

Ես մի քիչ մտածեցի և հարցրեցի․

— Իսկ ո՞նց ես կարող եմ այստեղի անձնագիր ստանալ։

— Ինչքան գիտեմ, կան կենտրոններ, որտեղ օգնում են քո պես մարդկանց, — Ասաց Բիլլին։

— Այսի՞նքն «իմ պես մարդկանց»։

— Դե, նկատի ունեի կախարդների, ովքեր ծնվել և ապրում էին սովորական մարդկանց աշխարհում։ Այդ կենտրոններում, ոնց-որ փորձում են օգնել այդպիսի մարդկանց։ Կարող ենք հետո գնալ այդտեղ, և հնարավոր է` քեզ կօգնեն։

— Ուրեմն անպայման կգնանք, — Ասացի ես, ինչից հետո մտածեցի «Եթե կան կենտրոններ, որտեղ օգնում են այդ մարդկանց, ապա այդպիսի դեպքեր հաճախ են պատահում, և բոլորը այդ մասին տեղյակ են։ Իսկ եթե ես այդ օրը չգնա՞ի անտառ։ Դա պատահականություն էր։ Այդ մարդիկ ի՞նչ է, ինքնուրո՞ւյն պետք է ամենինչ իմանան։ Եթե այդպես՝ հաստատ դեռ լիքը մարդ կա, ով ապրում է այն աշխարհում, բայց չգիտի, որ կախարդ է։ Տարօրինակ է, որ իրենց չեն փնտրում: Թե՞ փնտրում են․․․»։

— Ճի՜շտ է․․․ Ո՞նց մենք կարող էինք մոռանալ այդ մասին, — Կտրուկ ասաց Ջեյնը։ — Անիմաստ է՝ ես քեզ ինչ-որ բան բացատրեմ, քանի որ կան մարդիկ, որոնց գործն է օգնել քո նման մարդկանց։ Նրանք կտան քեզ լավագույն պայմանները։

— Այդ դեպքում հենց այսօր կգնանք այնտեղ։

— Ես քեզ կուղղեկցեմ, ես գիտեմ որտեղ են այդ կենտրոնները և լիքը ծանոթ ունեմ, ով աշխատում է այդ կենտրոններում, — ասաց Բիլլին, և մատուցողուհին արդեն բերեց մեր սուրճերը և թեյը։

Սուրճս խմելուց հետո ես մեղմ ասած զարմացած էի։ Դա ամենալավ սուրճն էր, որը ես երբևէ փորձել էի։ Հիմա պարզ է, ինչ է նշանակում «Ամեն մեկի համար դրանց համերը տարբեր են զգացվում»։

Մենք դուրս եկանք այդ մոլից, և գնացինք տուն։ Տանը ես արդեն միացրեցի նոր հեռախոսը և Բիլլիի օգնությամբ կարողացա զանգեմ լավագույն ընկերոջս․

— Ալլո, ո՞վ է։

— Ջեյ, բարև, Նեոն է։

— Նեո՞, բարև։ Ի՞նչ է, համարդ ես փոխե՞լ։ Դու ո՞ւր ես, ես քեզ էսօր չեմ տեսել։

— Ջեյ, լսիր, ես հիմա քաղաքում չեմ․․․

— Քաղաքո՞ւմ չես։

— Հա, ու հնարավոր է շատ երկար ժամանակով։ Մի-քանի ամիս, կամ հնարավոր է մի-քանի տարի․․․

— Նեո, դու գժվե՞լ ես։ Ի՞նչ է նշանակում մի-քանի տարի։ Այդպիսի բաների մասին պետք է նախապես զգուշացնել։ Ի՞նչ ենք մենք հիմա առանց քեզ անելու։

— Ջեյ, դու փոխտնօրե՞նն ես։

— Այո։

— Դե կփոխարինես ինձ, մինչ ես չկամ։

— Լավ, բայց ի՞նչ է պատահել։ Դու հիմա որտե՞ղ ես։

— Դե․․․ Ոնց բացատրեմ․․․ Արի՞ ես քեզ ամենինչ պատմեմ, երբ վերադառնամ։

— Իսկ ինչո՞ւ հիմա չես կարող։

— Ճիշտն ասած, ես հիմա ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Չեմ կարող բացատրել։

— Հո վատ բան հետդ չի՞ պատահել։

— Չէ, ամենինչ նորմալ է։

— Հաստա՞տ;

— Հա, հաստատ։

— Դե լավ։ Դու ուրիշի համարից ե՞ս զանգում։

— Չէ, սա իմ նոր համարն է, կարող ես գրանցել մոտդ։

— Եղավ։ Ուրեմն եթե հարմար լինի, գոնե շաբաթը մեկ զանգի, որ ես իմանամ՝ ոնց ես։

— Լավ, անպայման կզանգեմ։ Հաջող։

— Հաջող․․․ — պատասխանեց Ջեյը, և անջատեց զանգը։

Հեղինակ՝ Տ․Անտոնյան

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասներեքերորդ. Խմիչքներ

Հաջորդ գլուխը

Նախորդ գլուխը

Մենք հասանք համակարգիչների բաժին և մենք սկսեցինք համակարգիչներ նայել։ Ինձ պետք էր կոմպակտ, բայց բավականին ուժեղ համակարգիչ, որը կունենար այս աշխարհի տեխնոլոգիաները։ Վերջը մենք գտանք այդպիսի համակարգիչ։ Այն արժեր 265 000 դոլլար։ Ես վճարեցի այդ գումարը և ինձ հանձնեցին այդ համակարգիչը, ինչից հետո ես մի քիչ մտածեցի, ապա ասացի․

— Դե, ինչ որ ինձ պետք էր մենք գնեցինք, բայց, քանի որ մենք եկել հասել ենք մոլ, եթե դեմ չեք, կարող ենք գնալ սուրճ, թեյ խմել։ 

— Լավ միտք է, — ասաց Ջեյնը։

— Համաձայն եմ։ Թեյից ես չէի հրաժարվի, — ասաց Բիլլին։

— Շատ լավ, բայց այստեղ ո՞րտեղ սրճարան կա։ 

— Սրճարան․․․ Հմմ․․․ Հա՛, հիշեցի՛։ Եկեք իմ հետևից, — ասաց Բիլլին և կրկին գնաց ինչ-որ կողմ։

Մենք գնացինք իր հետևից և հասանք մի շատ գեղեցիկ սրճարանի։ Այն մինիմալիստական դիզայն ուներ և շա՜տ մաքուր էր։ Մենք նստեցինք մի սեղանի մոտ և ես սկսեցի ուսումնասիրել մենյուն։ Ես այն լավ ուսումնասիրեցի և ես մի քիչ զարմացած էի։ Այնտեղ թեյերի և սուրճերի ցանկեր չկային։ Այնտեղ ուղղակի գրած էր թեյ և սուրճ։

— Լսեք, այստեղ թեյերի և սուրճերի ցանկեր չկա։ Այստեղ ուղղակի գրած է թեյ և սուրճ, — հարցրեցի ես։

— Իսկ ուրիշ ո՞նց պետք է լիներ, — զարմացած հարցրեց Բիլլին։

— Այս աշխարհում չկան թեյերի և սուրճերի տեսակներ։ Այստեղ կա ուղղակի սուրճ և թեյ, և ամեն մեկի համար դրանց համերը տարբեր են զգացվում, — Պատասխանեց Ջեյնը։

— Այդ ինչպե՞ս, — հարցրեցի ես, բայց հետո հիշեցի՝ որտեղ եմ գտնվում և ասացի․ — Հա՜․․․ Ճի՜շտ է․․․ Կախարդա՜նք․․․

— Այո այո, — ասաց Ջեյնը ինչից հետո մեզ մոտեցավ մատուցողուհին և հարցրեց մեզ, թե ինչ կցանկանանք։

Ես և Ջեյնը պատվիրեցինք սուրճ, իսկ Բիլլին՝ թեյ։ Մինչ մենք սպասում էինք, որ մեր խմիչքը բերեն, ես մի հարց տվեցի․

— Իսկ այս աշխարհում ինպե՞ս են սովորում կախարդել։

— Մեզ դա դպրոցում են սովորեցնում, — Պատասխանեց Բիլլին

— Դպրոցո՞ւմ։

— Այո, դպրոցում։

— Իսկ ինքնուրույն սովորել չի՞ կարելի։

— Եթե զրոից ես սկսում, ապա ոչ, չի կարելի։ Դա արգելված է։ Եթե դու դպրոցն արդեն ավարտել ես, և հիմքը գիտես, դու կարող ես ինքնուրույն շարունակել ուսուցումը։

— Պարզ է․․․

— Իսկ ինչի՞ համար ես հարցնում։ 

— Դե՜, ես իմացել եմ, որ կախարդ եմ։ Բայց ես ոչինչ չեմ կարող կախարդել։ Ես ուզում եմ սովորել։ Ով գիտի, պետք կգա։

— Դու էլ կարող ես գալ դպրոց։

— Այդ ո՞նց։

— Մեր դպրոցներում կա այդպիսի ծրագիր։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պատճառներով չի եկել դպրոց, կարող է լրացնել իր կորցրած տարիները։

— Այսինքն ես կարող եմ գնալ դպրոց, և սովորել այնտեղ կախարդե՞լ։

— Այդպես է ստացվում։ 

— Բայց դրա համար դու պետք է այստեղի անձնագիր ունենաս, որպեսզի կարողանաս ընդունվել դպրոց։ — Կտրուկ ասաց Ջեյնը։

Հեղինակ՝ Տ․Անտոնյան

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասներկուերորդ. Տելեպորտատոր

Հաջորդ գլուխը

Նախորդ գլուխը

Մինչ Բիլլին տանում էր մեզ համակարգիչների բաժին, ես մի շատ հետաքրքիր սարք նկատեցի․

— Հե՛յ, Բի՛լլի, — Ասացի ես։

— Ի՞նչ։

— Իսկ սա ի՞նչ սարք է, — Հարցրեցի ես, մատով ցույց տալով այդ սարքին։

Իմ հարցից հետո Բիլլին մոտեցավ այդ սարքին, մի քանի վայրկյան ուշադիր նայեց դրան, ապա ասաց․

— Հաա՜, սա էն սարքն ա, որի մասին ես քեզ պատմում էի։ Սա տելեպորտատորն է։

— Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

— Դե, սկսենք նրանից, որ տելեպորտատորից օգտվելու համար, դու պետք է միացնես այն քո հեռախոսին։ Հեռախոսի մեջ կերևան այն տեղերը, որտեղ տելեպորտատորը կարող է քեզ տեղափոխել։ Դու պետք է հեռախոսով նշես տեղը որտեղ դու ուզում ես տեղափոխվել, և արդեն սարքի վրա պետք է ընտրածդ տեղը հաստատես։ Եվ այդ ամենից հետո, այս սարքը, մի քանի վայրկյանում կտեղափոխի քեզ քո ընտրած տեղը։

— Եվ արժե այս հրաշքը․․․ Այն արժե 56 000 դո՞լլար։ Այն համրյա 2 անգամ ավելի էժան է քան հեռախոսը, որը մենք գնեցինք։

— Դա լրիվ նորմալ է։ Այդ հեռախոսը աշխարհի ամենալվն է։ էլ ինչ կարելի էր սպասել։ 

— Իսկպես․․․ Լսիր, իսկ սա գնելու համար, պետք անել նո՞ւյնը ինչ արեցի հեռախոսի հետ։

— Այո, — Պատասխանեց Բիլլին։

— Իսկ եթե ես չունեմ ուղիղ 56 000 դոլլար, ապա ի՞նչ պետք է անեմ։

— Դե՜, եթե դու դնես այստեղ գրված գնից ավելի շատ՝ այդ աշխաողը, բացի սարքից, նաև կհանձնի քեզ քո մանրը։

— Շատ լավ․․․

— Մի րոպե, դու ի՞նչ է, ուզում ես գնե՞լ տելեպորտատոր։

— Այո, ինձ թվում է սա շատ օգտակար սարք է։ Ապագայում կարող է շատ պետք գալ։

— Բայց, արդյո՞ք դու կարող այն գնել, — Հարցրեց Ջեյնը։ — Այդ հեռախոսից հետո քեզ մոտ երևի շատ քիչ․․․

Ես կտրուկ հանեցի ևս մի 100 000-նոց դոլլար և արեցի նույնը ինչ արել էի հեռախոսի հետ։ Ես անցկացրեցի փողը ապակու միջով և դրեցի այդ սարքի կողքը։ Մի քանի հետո մեզ նորից մոտեցավ այդ աշխատողը, տոպրակը հանձնեց ինձ և ասաց․

— Շնորհավորում ենք ձեզ ձեր գնումով։ Ձեր մանրը տոպրակի մեջ է։

Աշխատողը հեռացավ, ինչից հետո ես բացեցի տոպրակը և նայեցի դրա մեջ։ Իմ մանրը իսկապես այնտեղ էր։ Ես այն վերցրեցի և արագ դրեցի դրամապանակիս մեջ։

Մինչ այդ ամենը կատարվում էր, Բիլլին ապշած ինձ էր նայում։ Ես նույնպես նայեցի նրան և հարցրեցի․

— Ի՞նչ է պատահել։

— Դու․․․ Քեզ․․․ Դ․․․ Դու․․․

— Ի՞նչ։

— Ո՞րտեղից քեղ այդքան շատ փող։

— Հաա՜, դու փողի մասի՜ն ես։ Դե՜, ես ուղակի իմ հագուստի բրենդը ունեմ։

— Ի՞նչ։ Դու քո․․․ ԻՆՉԸ ՈՒՆԵ՞Ս․․․

— Հագուստի բրենդը։ Ընդհանրապես, ինձ կախարդական հեռախոս պետք էր նրա համար, որ ես այստեղից կարողանայի կապվել իմ ընկերոչ հետ, ով իմ ընկերության փոխտնօրենն է։ Ես պետք է իրեն զանգեմ՝ ասեմ, որ ինձ փոխարինի, մինչ ես չկամ։

— Պարզ է։ Չգիտեի, որ դու այդքան հարուստ մարդ ես․․․ Լավ դե եկեք վերջապես գնանք համակարգիչների բաժին։ Մի քիչ է մնացել որ հանենք։

— Դե գնացինք, — ասաց Ջեյնը։

Հեղինակ՝ Տ․Անտոնյան

Հայոց լեզու — Գործնական քերականություն, վարժ․ 135-140

136. Տեքստը կարդա և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրիր, որ հավաստի հնչի (փորձիր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

137. Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:

Օրինակ լսել — լսեցնել, լսել տալ:

իմանալ — իմացնել, իմաց տալ
բարկանալ — բարկացնել
տեսնել — տեսնել տալ
զգալ — զգացնել

138. Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրի՛ր, գրի՛ր կետերի փոխարեն և պարզիր՝ ո՛ր բառն է թելադրում ընտրությունդ:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրանկներն ինչո՛ւ պիտի պահեր (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությանը ոտքի թաթերի վրա պիտի դներ (պիտի դնի. պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն, չէին) ն մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին. խրվեցին, խրվել են. խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էրհնարել էր (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարեր։Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է (կշռում է, կշռում էր. կշռել է): Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին): Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ (ընկավ, ընկել է. ընկնում էր. ընկել էր), միայն նրանք (թափառել են, թափառել էին. թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

139. Տեքստը փոխադրի՛ր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցությունննր կամ նախադասթյուններ ավելացնելով:

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.

— Էլ ի՜նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

—————————————————————————————————

Երբ փոքրիկ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենաերկչոտ և ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, այն խորը լիճն ընկնեն, խեղդվեն և մահանան: Իսկ լճափի զարմացած գորտերը նրանց ոտքերի ուժեղ թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի խելացի նապաստակ ասաց.

— Էլ ի՜նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

140. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխիր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի բարեկամը չէ:

——————————————————————————

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, երբեմն մոտ ձմռանը իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ընդհանրապես սառցապատ չէ: Այնտեղ շատ ցուրտ է, երբեմն մոտ ձմռանը իննսուն աստիճանի շոգ է լինում:

——————————————————————————

Չնայած «աշխարհի յոթ հրաշալինքեր» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալինքեր» հանդիսացող ոչ մի արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, չեն կործանվել, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

——————————————————————————

Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա եւ նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, եւ ահա թափանցիկ ապակին պատրաստ է:

Սովորական նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն թափանցիկ ավազ, սոդա եւ նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին պատրաստ է:

——————————————————————————

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը ընդանրապես չէին պահպանում:

——————————————————————————

Բոլորը գիտեն , որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ, կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին ծուխ ու մուր են հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

Ոչ ոք չգիտի, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ, կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհը չէ եղել: Մթնոլորտի վերին ծուխ ու մուր չեն հավաքվել, և արևի գույնը չի փոխվել:

Հայոց լեզու — Գործնական քերականություն, վարժ․ 130-135

131. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս։

ա) մարդու և նրա բնույթի մասին,
բ) ստեղծված նոր սարքի մասին:

Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնության ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը, էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

————————————————————————————

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Դա շատ փոքր մարտկոցների օգնության ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել:

132. Կետերը համապատասխանաբար փոխարինիր որպես, որպիսի կամ որպեиզի բառերից մեկով:

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի:

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին:

Որպիսի անակնկալ, քեզ բոլորովին չէինք սպասում:

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը:

Եթե պատրաստ ես այնպիսի մի արկղիկ, որպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս:

Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխանգարի, սուսուփուս դուրս եկավ տանից:

133․ Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձհով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը.

ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ, 

բ) ծալպակաս, չարագործ, գործակից տառակեր, գետաբերան:

134․ Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:

Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Փարվել — երեխային, թևին, աղջկան, Արային, գլխին, Լուսինեին, մորը, մազերին, գեղեցկուհուն

Գրկել — թևը, երեխային, աղջկան, Արային, Լուսինեին, մորը, գեղեցկուհուն

Բռնել — թևը, երեխային, աղջկան, Արային, Լուսինեին, մազերը, մորը, գեղեցկուհուն

135․ Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր:

Թեկուզ նա բարի մարդ է, այնուամենայնիվ նա էլ է վատ արարքներ անում։

Թեպետ ես ագահ եմ, սակայն երբեմն զիջում եմ։

Չնայած որ դու տարիքով ինձնից մեծ ես, բայց խելքով՝ փոքր։

Թեև ես հոգնած էի, բայց և այնպես գնացի այդ հանդիպմանը։

Հայոց լեզու — Գործնական քերականություն, վարժ․ 125-130

126. Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի ր:

Ա. Բացատրել, ներել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել — տատին, հորը, դասը, սխալը, զանցանքը
Ներել — տատին, հորը, սխալը, մարդկանց, ընտանիքը
Կարոտել — տատին, ընտանիքին, հորը, մարդկանց
Մոռանալ — տատին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը

127․ Ծնողներիդ ուղղված հարցեր գրի՛ր, հետո դրանցով հարցազրույց անցկացրո՛ւ և գրի՛ առ։

Ոչ։

128. Տրված բայերը պատճառակա՛ ն դարձրու տալ բայի օգնությամբ:

Օրինակ՝ զանգել — ցանգել տալ:

հանձնել — հանձնել տալ
պատմել — պատմել տալ
ասել — ասել տալ
աղմկել — աղմկել տալ
պատասխանել — պատասխանել տալ
զրուցել — զրուցել տալ
հայտնել — հայտնել տալ
աղալ — աղալ տալ
բանալ — բանալ տալ
տանել — տանել տալ

129. Կտոր բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Այդ բաժակը, ընկնելուց հետո կտոր-կտոր եղավ։

Այն հագուստը շատ որակով կտորից է կարված։

130․ Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՛ վերադասավորի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է: Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդունթյունն է։

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:

Հայոց լեզու — Գործնական քերականություն, վարժ․ 120-125

121․ Զույգ նախադասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու՝ քանի ձևով կարող ես:

Օրինակ՝ Դու ամբողջ աշխարհում շրջած կյինես: Դու կվերադառնաս: (երբ) — Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:

Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: Օրերը կարգին տաքացան: (երբ) — Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, երբ օրերը կարգին տաքացան:

Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր: Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք: (որովհետև) — Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր, որովհետև Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել։ Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: (որովհետև) — Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային:

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր: (չնայած) —  Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևը արդեն դադարել էր: 

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այսպիսին չէր լինի: (եթե) Եթե բոլորը քեզ նման մտածեին՝ աշխարհն այսպիսին չէր լինի:

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել ենք: (որտեղ) Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել ենք:

122․ Կետերի փոխարեն հերթով գրի՜ր տրված հոմանիշնհրը: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Գնում էր կախարդական մատանին փախցնելու (փախցնելու, գողանալու): — Աննկատ վերցնել և տանել։
Գնում էր կախարդական մատանին գողանալու (փախցնելու, գողանալու): — Ուրիշի իրը թաքուն վերցնել ու սեփականացնել:

——————————————————————————————————

Այս ձողը ծռի՛ր (ծռի՛ր. թեքի՛ր, խոնարհի՛ր): — Ծուռ դարձնել։
Այս ձողը թեքի՛ր (ծռի՛ր. թեքի՛ր, խոնարհի՛ր): — Ուղիղ դրությունը թեքված դարձնել։
Այս ձողը խոնարհի՛ր (ծռի՛ր. թեքի՛ր, խոնարհի՛ր): — Դեպի ցած թեքել։

——————————————————————————————————

Ուզում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: — Ցանկանալ։
Ցանկանում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: — Սրտանց ուզել։
Տենչում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: — Իղձ։
Մաղթում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: — Բարի ցանկություն հայտնել։

——————————————————————————————————

Ինչ ուզում ես՝ գրի՛ր (գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ), ես կկարդամ: — Միտքը գրավոր ձևով հաղորդել:
Ինչ ուզում ես՝ շարադրի՛ր (գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ), ես կկարդամ: — Մտքերը գրավոր ձևով արտահայտել:
Ինչ ուզում ես՝ փորագրի՛ր (գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ), ես կկարդամ: — Փորագրական նկար՝ պատկեր՝ գրվածք:
Ինչ ուզում ես՝ գրի՛ առ (գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ), ես կկարդամ: — Բերանացի ասվածը գրել:

123․ Սկզբից տաս-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Մի օր, ես որոշեցի մի հավես բան անել։ Ես մտածում էի օդապարիկ վարձել, որ մայրամուտին նայեմ։ Վերջը հենց այդպես էլ արեցի։ Վարձեցի օդապարիկ և թռա։ Ես թռնում էի մի անտառի վրայով։ Արդեն համարյա մայրամուտ էր, բայց ինչ-որ բան այն չէր։ Հեռվից ես ինչ-որ տարօրինակ ձայն լսեցի։ Մի քանի վայրկյանից ես հասկացա՝ այդ ձայնը որտեղից էր գալիս։ Հեռվից մոտիկանում էր ինչ-որ տարօրինակ և սուր մի բան։ Այն արագ անցավ օդապարիկի միջով, ծակելով այն։ Այդ պահին օդապարիկը սկսեց ցած ընկնել և այդ պատճառով, ես չկարողացա ինձ ոտքերիս վրա պահել և ընկա օդապարիկից դուրս։

Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրության խառնվեց:

124. Նախադասությունները ժխտակա՛ն դարձրու:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չէ նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէ թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրը չէ:

225․ Նախադասության ո՛ր բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրու:

Օրինակ՝ Քաղաքում մարդիկ էին ապրում. — Մեծ ու քաոսային այդ քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:

Հյուսիսային Աֆրիկայի մեծ ափերին շատ գեղեցիկ ջայլամներն են հսկում հոտերին:

Այս աշխարհի համարյա բոլոր հավատացյալ ժողովուրդները անընդհատ բոլորին պատմում են ջրհեղեղի մասին:

Այդ դժվար ճամփորդության երկար պատմությունը շատ բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ պատմում էր:

Այն գյուղի միակ հովիվը իմ լավագույն ընկերոջ ավագ եղբայրն է:

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասնմեկերորդ․ Գնումներ․ Մաս 2

Հաջորդ գլուխը

Նախորդ գլուխ

Բիլլին շարժվեց ինչ-որ ուղղությամբ։ Նա տանում էր մեզ հեռախոսների բաժին, և երբ մենք հասանք տեղ, Բիլլին ասաց․

— Վերջ, մենք հասանք հեռախոսների բաժին։ — Ասաց Բիլլին։ — Նայիր Նեո, այստեղ ամեն հեռախոսը առանձին է դրված, և ամեն մեկը իրա մանրամասն նկարագիրը ունի։ Այն աշխարհում այսպես չէ, ճի՞շտ է։

— Իսկապես։ «Ոչ կախարդական աշխարհում» այսպես չէ։ Այնտեղ բոլոր հեռախոսները իրար կողք են շարված և այսքան մանրամասն նկարագիր չկա։ Դրա փախարեն հատուկ մարդիկ կան, որոնց դու քեզ հետքրքրող հարցեր ես տալիս և նրանք դրանց պատասխանում են։

— Հա, ես գիտեմ։

— Գիտե՞ս, ո՞րտեղից։

— Դե՜, ինձ դա․․․

— Եկեք հիմա չէ։ — Կտրուկ ասաց Ջեյնը։

— Լավ, հետո կասեմ։

— Լսիր Բիլլի, հիմա, դու գիտե՞ս, որ մոդելն է ամենալավը։

— Ո՜ր մոդե՜լը․․․ Հմմմմ․․․ Հա՛, ճիշտ է, հիշեցի։ Ամենալավը «M.W.P. 83»-ն է։ Եկեք իմ հետևից, ես գիտեմ՝ այն որտեղ է։ — Պատասխանեց Բիլլին և տարավ մեզ այդ հեռախոսի մոտ։

Երբ մենք հասանք այդ հեռախոսի մոտ, ես բերանս բաց կանգնած էի։ Այդ հեռախոսը այնքան գեղեցիկ դիզայն ուներ, որ ես ապշած էի մնացել։ Բայց այդ հեռախոսի դիզայնը դեռ առաջինն էր, որ իր մեջ ինձ զարմացրեց։ Այդ հեռախոսի նկարագրի մեջ, իհարկե գրված էր, որ այն աշխարհի ամենահզոր հեռախոսն է, լիքը հիշողություն ունի, ընտիր կամերաներ, աշխարհի ամենալավ օպերացիոն համակարգ և այլն։ Բայց բացի դրանցից, նաև գրված էր, որ այն ֆիզիկապես անհնար է կոտրել։ Այն կախարդակն մակարդակի հասկանում է, թե ով է իր տերը, և եթե այն երկար ժամանակ չի լինում իր տիրոջ մոտ, կամ լինում է իրենից բավականին հեռու, ապա այն թռնում և գալիս է իր տիրոջ մոտ, անցնելով ցանկացած բանի միջով։ Բայց դա դեռ վերջը չէր։ Ամենազարմանալին դեռ դա չէր։ Եթե տերը ինչ, որ ժամանակ չի օգտվում հեռախոսով՝ այն վերածվում է փոքրիկ կոճակի։ Եթե հեռախոսի տերը սեղմի այդ կոճակին, սարքը կհասկանա, որ դա իր տերն է և նորից կվերածվի հեռախոսի, և արդեն բլոկից դուր եկած է լինում։ Իսկ եթե հեռախոսը վերցնի ինչ-որ սարքի համար անծանոթ մարդ, այն ավտոմատ բլոկվում է։

— Զարմանալի է․․․ — Ասացի ես։

— Այո, իհարկե․․․ — Մի-քիչ անհանգստացած ասաց Բիլլին։ — Այն ամենալավ հեռախոսն է․․․ Բայց․․․ Դրա, գինը։

Դրանից հետո ես ուշադրություն դարձրեցի հեռախոսի գնին։ Պարզվում է՝ այն արժի․

— 100 000 դոլա՞ր։ — Մի-քիչ զարմացած հարցրեցի ես։

— Այո, դա իսկապես մեծ գին է։ Վստա՞հ ես, որ կկարողանաս այն գնել։ — Ասաց Ջեյնը։

— 100 000 դոլարը իսկապես շատ մեծ գին է հեռախոսի համար․․․ — Ասացի ես։ — Բայց, եթե այս հեռախոսը իսկպես կարող է անել այն, ինչ այստեղ գրված է, ապա նրա համար 1 000 000 դոլար էլ ափսոս չէ տալ։

— Իսկ դու կարո՞ղ ես․․․ Լավ․․․ Իհա՛րկե, այն ամենը ինչ այստեղ գրված է, ճիշտ է։ Բայց դու իսկապես կգնե՞ս այն։

— Այդ դեպքում, այո,կգնեմ։ Բայց ինչպե՞ս են այստեղից ինչ-որ բան գնում։

— Ըմմ, նայի։ Սկզբի համար, դու պետք է վերցնես 100 000 դոլար, անցկացնես այս ապակու միջով և դնես այս հեռախոսի կողքը։ — Բացատրեց Ջեյնը։

— Ըհըն, այսինքն, իմ ձեռքը պետք է այս ապակու միջո՞վ անցնի։

— Այո, իսկ հետո փողերը կանհետանան և կգա մի մարդ, ով քեզ կհանձնի քո հեռախոսը։ — Ասաց Բիլլին։

— Լա՜վ․․․ Հեսա, մի վայրկյան․․․ — Ասացի ես և սկսեցի պայուսակս փորփրել, որ գտնեմ դրամապանակս։

Ես մի-քիչ փնտրեցի և գտա պորթմանս: Ես այնտեղից մի 100 000-նոց դոլար հանեցի։ Իսկ հետո ես արեցի այնպես, ինչպես ասաց Ջեյնը։ Դա տարօրինակ զգացում էր, բայց այն ինձ արդեն չէր զարմացնում։ Մենք մի-քիչ սպասեցինք և այդ փողը իսկապես կորավ։ Իսկ դրանից հետո մեզ մոտեցավ մի աշխատող, հանձնեց ինձ մի հատ տոպրակ և ասաց․

— Շնորհավորում ենք ձեզ ձեր գնումով։

Իսկ դրանից հետո այդ աշխատողը հեռացավ։ Ես նայեցի այդ տոպրակի մեջ և տեսա այդ հեռախոսի տուփը և մի քանի հատ փաստաթուղթ։ Ես սկզբի համար վերցրեցի այդ տուփը, բացեցի այն և համոզվեցի, որ տուփի մեջ հենց այդ հեռախոսն էր։

— Վաու, Նեո, դու գնեցիր այն։ — Հիացած ասաց Բիլլին։

— Այո, ամենինչ հենց այնպես էր, ինչպես դուք ասեցիք։ Իսկ հիմա, ժամանակն է գնել կախարդական այլ տեխնիկա։ 

— Կախարդական այլ տե՞խնիկա։ Դե՜, նութբո՞ւք ինչ է։ — Ասաց Բիլլին։

— Դե, հա, բայց ոչ միայն։

— Պարզ է, այդ դեպքում կրկին եկեք իմ հետևից։ — Ուրախ-ուրախ ասաց Բիլլին։

Հեղինակ՝ Տ․Անտոնյան

Հայոց լեզու — Գործնական քերականություն, վարժ․ 110-120

111. Փակագծի բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի):

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար հրեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկան և բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճում:

112. Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները․ չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմն) են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
_____________________________________________________________

Բնության պահպանիչերը
Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները․ չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ: Նման դեպք եղել է նաև Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում։ Այնտեղ բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմել են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն: Այս պատմությունները կարդալով, կարելի է հասկանալ, թե ինչքան կարևոր է պահպանել բնությունը։

113. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով:

Գյուղի վերևում հին քարայրներ կան:

Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ։

Մանուկները գնում են ծանոթ արահետով։

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը։

114 Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները

(ձևի, իմաստի).

ա) ես, սա, այս, — Այս շարքի բոլոր բառերը գրված են առջին դեմքից։

բ) դու, զա, այդ, — Այս շարքի բոլոր բառերը գրված են երկրորդ դեմքից։

գ) նա, այն: — Այս շարքի բալար բառերը գրված են երրորդ դեմքից։

115. Կետերի փոխարեն ավելացրո՛ւ նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:

Որսորդը մնծ դժվարությամբ մի հավք բռնեց: Որսորդի շունչը կտրվում էր, բայց մի տարօրինակ բան եղավ և նա արդեն դրան ուշադրություն չէր դարձնում։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

—  Որսո՛րդ, ինձ բաց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:

Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Այդ ճյուղը ծառի ամենաբարձր ճյուղն էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Հավքը ուշադիր որսորդին էր նայում։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Որսորդը տխրեց։ Հավքը ծիծաղեց ու ասաց.-  Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի, սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա, սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

116. Ընդգծված բառերից որը հնարավոր է՝ փոխարինիր անձ կամ իր ցույց տվող այլ բառով:

Օրինակ` 1. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին իրենից շատ չի սիրում։

2. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:

3. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

1․ Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
2․ Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
3․ Իշխանը որդուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

1․ Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:
2․ Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում:
3․ Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:

1․ Մայրս ասում էր. որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
2․ Մայրս ասում էր. որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
3․ Մայրս ասում էր. որ քույրիկս երեկոյան հյուրեր է ընդունելու:

1․ Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
2․ Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:
3․ Այդ մարդը համակարգչից բացի բոլորին վստահում է:

117.  Ընդգծված բառաձևը ե՞րբ է սխալ և ե՞րբ՝ ճիշտ: Սխալ ձևերն ուղղի՛ր:

Գնալուց — Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

Քn գնալուց հետո հյուրեր եկան:

Այդ աղջկան փրկելուց — փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր: 

Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կա՞:

Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:

Շտապելուց — Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:

Այդ ասելուց — ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացհլ է գլխավորը:

Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: 

Հեռանալիս — Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: 

Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:

Դա դիտելիս — դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

118. Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտի՛ր և ուղղի՛ր:Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում է — էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց — ում էր դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ — նում էր մահճակալիս: Ի նշան ողջույնի՝ շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ — էի կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողղողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հհտո վրա էր հասնում մի երկար ընդմիջում։ Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվում էր. որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

119. Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛ր (ասենք՝ հրաշամանուկ — հրաշ — ա — մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՛նչ ընդհանրությամբ է կազմված։

ա) 

սահմանադիր — սահման — ա — դիր

զմրուխտափայլ — զմրուխտ — ա — փայլ

կանխավճար — կանխ — ա — վճար

սնափառ — սն — ա — փառ

բաղաձայն — բաղ — ա — ձայն

պարտատեր — պարտ — ա — տեր

կենսախինդ — կենս — ա — խինդ

ջրամուկ — ջր — ա — մուկ

արևամանուկ — արև — ա — մանուկ

ձեռագործ — ձեռ — ա — գործ

նորամուտ — նոր — ա — մուտ

բ) 

կենարար — կեն — արար

կենսուրախ — կենս — ուրախ

զուգընթաց — զուգ — ընթաց

ջրկիր — ջր — կիր

ջրհեղեղ — ջր — հեղեղ

բանբեր — բան — բեր

քարտաշ — քար — տաշ

տնպահ — տն — պահ

լուսնկա — լուսն — կա

մթնկա — մթն — կա

ձնծաղիկ — ձն — ծաղիկ

ռնգեղջյուր — ռնգ — եղջյուր

քարափ — քար — ափ

մոլեռանդ — մոլ — եռանդ

հրձիգ — հր — ձիգ

ակնհայտ — ակն — հայտ

120․ Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բառակապակցություն գրի՛ր:

Առաջ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ. թ. ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն վերջերս նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները հետագայում ցույց տվեցին, որ այդ քաղաքում անցյալում ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տներ այժմ չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությանը և այլն: Բայց պարզվում է, որ գանգը «խոսում» է ոչ միայն տիրոջ մասին: Դեռ շուտվանից գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայր ցամաքն ու Սիցիլիա կղզին առաջ միացած են եղել: Այդ կարծիքն վերջապես ապացուցվել է: Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին: Քանի որ այդ ժամանակներում նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կղզին մայր ցամաքի մասն է եղել։

Նեո Թեյլորի արկածները

Նեո Թեյլորի արկածները․ Գլուխ առաջին. Խորհրդավոր անծանոթը

Նեո Թեյլորի արկածները․ Գլուխ երկրորդ. Տարօրինակ տղան

Նեո Թեյլորի արկածները․ Գլուխ երրորդ. Ի՞նչ է կատարվում

Նեո Թեյլորի արկածները․ Գլուխ չորրորդ. Դեռ անհասկանալի է

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ հինգերորդ․ Ի՞ՆՉ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ վեցերորդ․ Եվ այո և ոչ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ յոթերորդ․ Պլաններ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ ութերորդ․ Պլաններ․ Մաս 2

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ իններորդ․ Հանգիստ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասերորդ․ Գնումներ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասնմեկերորդ․ Գնումներ․ Մաս 2

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասներկուերորդ. Տելեպորտատոր

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասներեքերորդ. Խմիչքներ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասնչորսերորդ

Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասնհինգերորդ. ❌