Երևանի ծննդյան օրը

Մի օր Մոսկվան ու Կիևը վիճեցին։ Այդ օրը Երևանի ծննդյան օրն էր։ Երևանը դառնում էր 2800 տարեկան։ Մեկն ասում էր․

— Ես Երևանի համար քո նվերից ավելի լավ նվեր եմ պատրաստել։ Իսկ մյուսը՝ թե․

— Ոչ, այդ ես եմ քո նվերից ավելի լավ նվեր պատրաստել։

Երևանի ծննդյան օրը

Մի ժամ հետո նրանք դադարեցին վիճելը և նայեցին ժամացույցին։ Ժամը 15։15 էր, իսկ նրանք պետք է լինեին Երևանի տանը 15։30։ Ամեն մեկի տունն իր անունն ուներ։ Օրինակ՝ Երևանի տան անունը Հայաստան էր։ Մոսկվայինը՝ Ռուսաստան, իսկ Կիևինը՝ Ուկրաինա։ Ռուսաստանը որոշեց, որ եթե իրենք հենց այդ պահին չվազեն Հայաստան, ապա կուշանան Երևանի ծննդյան տոնից։ Նրանք սկսեցին վիճել՝ թե․

— Ես քեզանից շուտ կհասնեմ Հայաստան։

— Ո՛չ, այդ ե՛ս քեզանից շուտ կհասնեմ Հայաստան։

— Ո՛չ, ե՛ս։

— Ո՛չ, ե՛ս։

Այդպես նրանք նորից նայեցին ժամացույցին։ Նրանք առանց վիճելու վազեցին Հայաստան, որովհետև ժամը արդեն 15։28 էր և նրանք ունեին 2 րոպե Հայաստան հասնելու համար։

Այդպես նրանք 3 րոպեից հասան Հայաստան։ Նրանք Հայաստանի դուռը ծեծեցին և Երևանը դուռը բացելով՝ տեսավ իր ընկերներին։ Նրանք միաժամանակ ասացին․

— Ծնունդդ շնորհավո՛ր, Երևա՛ն։

— Շնորհակալություն,- պատասխանեց Երևանը և նրանք մտան ներս՝ Հայաստան։

Նվերները նրանք նույնպես միաժամանակ տվեցին։ Նրանք միասին մե՜ծ տորթ կերան և երեքով շատ լավ ուրախացան այդ օրը։ Տեսա՞ք, թե ինչ լավ է ընկեր ունենալը։ Մարդիկ չպետք է վիճեն, որովհետև վեճը քեզ ջղայնությունով է լցնում, իսկ ընկերությունը միայն ուրախությամբ։

3 thoughts on “Երևանի ծննդյան օրը

  1. Ծանուցում՝ Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-հաշվետվություն. սեպտեմբերից դեկտեմբեր | Տարոնի մոլորակ

  2. Ծանուցում՝ Ինձ ամենադուր եկած բլոգիս նյութերը | Տարոն Անտոնյանի մոլորակ

Թողնել մեկնաբանություն