Բարի եղևնու պատմությունը

santa taron

Մի անգամ մի անտառում ոսկեհեր աշունը  նոր-նոր հեռանում էր և մոտենում էր ալեհեր ձմեռը: Այդ զմրուխտ բնության մեջ մի գեղեցիկ եղևնի կար: Այդ եղևնու կողքերը երեք հատ ծառ կար, բայց նրանք այնքան անշնորհք էին, որ եղևնուն առավոտները չէին ողջունում: Մի հրաշալի առավոտ, երբ թռչուններն արդեն պատրաստվում էին թռչել տաք երկրներ, եղևնին իր կողքի ծառերին հարցրեց.

-Դուք պատրաստվու՞մ եք Նոր տարուն՝ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին:

Նրանք, արհամարհելով եղևնուն, ոչինչ չասացին: Նրանք միայն մտածում էին, թե Ձմեռ պապն ինչ հանդերձներ կբերի իրենց համար:

Մի օր եղևնուն մոտեցավ մի բարի և բարձրահասակ տղա և ասաց.

-Հրաշալի’ եղևնի է: Կարելի է ճանապարհի վրա գեղեցիկ տեղավորել, որ մարդիկ տեսնեն և ուրախանան: 

1 thoughts on “Բարի եղևնու պատմությունը

  1. Ծանուցում՝ Ամանորյա հեքիաթներ | Քրիստինե Շահբազյան

Թողնել մեկնաբանություն