Նեո Թեյլորի արկածները. Գլուխ տասներկուերորդ. Տելեպորտատոր

Հաջորդ գլուխը

Նախորդ գլուխը

Մինչ Բիլլին տանում էր մեզ համակարգիչների բաժին, ես մի շատ հետաքրքիր սարք նկատեցի․

— Հե՛յ, Բի՛լլի, — Ասացի ես։

— Ի՞նչ։

— Իսկ սա ի՞նչ սարք է, — Հարցրեցի ես, մատով ցույց տալով այդ սարքին։

Իմ հարցից հետո Բիլլին մոտեցավ այդ սարքին, մի քանի վայրկյան ուշադիր նայեց դրան, ապա ասաց․

— Հաա՜, սա էն սարքն ա, որի մասին ես քեզ պատմում էի։ Սա տելեպորտատորն է։

— Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

— Դե, սկսենք նրանից, որ տելեպորտատորից օգտվելու համար, դու պետք է միացնես այն քո հեռախոսին։ Հեռախոսի մեջ կերևան այն տեղերը, որտեղ տելեպորտատորը կարող է քեզ տեղափոխել։ Դու պետք է հեռախոսով նշես տեղը որտեղ դու ուզում ես տեղափոխվել, և արդեն սարքի վրա պետք է ընտրածդ տեղը հաստատես։ Եվ այդ ամենից հետո, այս սարքը, մի քանի վայրկյանում կտեղափոխի քեզ քո ընտրած տեղը։

— Եվ արժե այս հրաշքը․․․ Այն արժե 56 000 դո՞լլար։ Այն համրյա 2 անգամ ավելի էժան է քան հեռախոսը, որը մենք գնեցինք։

— Դա լրիվ նորմալ է։ Այդ հեռախոսը աշխարհի ամենալվն է։ էլ ինչ կարելի էր սպասել։ 

— Իսկպես․․․ Լսիր, իսկ սա գնելու համար, պետք անել նո՞ւյնը ինչ արեցի հեռախոսի հետ։

— Այո, — Պատասխանեց Բիլլին։

— Իսկ եթե ես չունեմ ուղիղ 56 000 դոլլար, ապա ի՞նչ պետք է անեմ։

— Դե՜, եթե դու դնես այստեղ գրված գնից ավելի շատ՝ այդ աշխաողը, բացի սարքից, նաև կհանձնի քեզ քո մանրը։

— Շատ լավ․․․

— Մի րոպե, դու ի՞նչ է, ուզում ես գնե՞լ տելեպորտատոր։

— Այո, ինձ թվում է սա շատ օգտակար սարք է։ Ապագայում կարող է շատ պետք գալ։

— Բայց, արդյո՞ք դու կարող այն գնել, — Հարցրեց Ջեյնը։ — Այդ հեռախոսից հետո քեզ մոտ երևի շատ քիչ․․․

Ես կտրուկ հանեցի ևս մի 100 000-նոց դոլլար և արեցի նույնը ինչ արել էի հեռախոսի հետ։ Ես անցկացրեցի փողը ապակու միջով և դրեցի այդ սարքի կողքը։ Մի քանի հետո մեզ նորից մոտեցավ այդ աշխատողը, տոպրակը հանձնեց ինձ և ասաց․

— Շնորհավորում ենք ձեզ ձեր գնումով։ Ձեր մանրը տոպրակի մեջ է։

Աշխատողը հեռացավ, ինչից հետո ես բացեցի տոպրակը և նայեցի դրա մեջ։ Իմ մանրը իսկապես այնտեղ էր։ Ես այն վերցրեցի և արագ դրեցի դրամապանակիս մեջ։

Մինչ այդ ամենը կատարվում էր, Բիլլին ապշած ինձ էր նայում։ Ես նույնպես նայեցի նրան և հարցրեցի․

— Ի՞նչ է պատահել։

— Դու․․․ Քեզ․․․ Դ․․․ Դու․․․

— Ի՞նչ։

— Ո՞րտեղից քեղ այդքան շատ փող։

— Հաա՜, դու փողի մասի՜ն ես։ Դե՜, ես ուղակի իմ հագուստի բրենդը ունեմ։

— Ի՞նչ։ Դու քո․․․ ԻՆՉԸ ՈՒՆԵ՞Ս․․․

— Հագուստի բրենդը։ Ընդհանրապես, ինձ կախարդական հեռախոս պետք էր նրա համար, որ ես այստեղից կարողանայի կապվել իմ ընկերոչ հետ, ով իմ ընկերության փոխտնօրենն է։ Ես պետք է իրեն զանգեմ՝ ասեմ, որ ինձ փոխարինի, մինչ ես չկամ։

— Պարզ է։ Չգիտեի, որ դու այդքան հարուստ մարդ ես․․․ Լավ դե եկեք վերջապես գնանք համակարգիչների բաժին։ Մի քիչ է մնացել որ հանենք։

— Դե գնացինք, — ասաց Ջեյնը։

Հեղինակ՝ Տ․Անտոնյան