Դդումով տորթ -մուսս
Բաղադրատոմսը տե՛ս այստեղ:
Շոկոլադե տորթ դդումի նրբաբլիթներով
Բաղադրատոմսը տե՛ս այստեղ:
Պաստա դդումով և բեկոնով
Բաղադրատոմսը տե՛ս այստեղ:
Լցոնված դդում
Բաղադրատոմսը տե՛ս այստեղ:
Դդումով կեքսեր
Մենք պատրաստեցինք այս համեղ կեքսերից: Ահա բաղադրատոմսը:
Բաղադրություն
Ալյուր՝ 2 1/4 բաժակ
Փխրեցուցիչ՝ 1 ճաշի գդալ
Սոդա՝ 1/2 թեյի գդալ
Աղ՝ 1/2 թեյի գդալ
Դարչին՝ 1 թեյի գդալ
Կոճապղպեղի փոշի՝ 1/2 թեյի գդալ
Մշկընկույզ՝ 1/2 թեյի գդալ
Բուսայուղ՝ 1/2 բաժակ
Շաքարավազ՝ 1 բաժակ
Ձու՝ 2 հատ
Մուշկային դդում՝ 200գր
Կաթ՝ 3/4 բաժակ
Նախ՝ կեղևազրկելով մոտ 200 գր հասնող դդմի կտորը, անհրաժեշտ է կտրատել խորանարդերի, շոգեխաշել կամ ջեռոցում 200°Cջերմության ներքո տապակել մինչև դդմի դրանց կենտրոնը փափուկ կդառնա: Իսկ այնուհետ խորանարդիկներից պետք է խյուս պատրաստել՝ ցանկալի է խառնիչով:
Մինչև դդմային խյուսի սենյակային ջերմաստիճանի հովանալը, խառնել ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, կոճապղպեղը, դարչինը, քերած մշկընկույզն ու մանրեցված մեխակը: Հարիչով հարել ձվերը և շաքարավազը, ավելացնել դդմային խյուսը, կաթը և գդալ առ գդալ՝ալրային զանգվածը: Երբ ապագա կեքսի չոր և թաց բաղադրիչներն, իրար հետ խառնվելով, կդառնան համասեռ զանգված, խմորին ավելացնել բուսայուղը:
Կեքսերի թխելու ամանների մեջ դնել ձևաթխտերը, դրանց 1/3-ի չափով լցնել խմորը և թխել մինչև 180°C նախապես տաքացված ջեռոցում՝ մինչև փայտիկը կեքսի մեջ խոցելիս չոր դուրս կգա:
Սիրով ներկայացնում եմ նաև մեր պատրաստած տեսանյութը: